Մայդան չի լինելու, ինչքան էլ դա որոշ մարդկանց համար ցանկալի լինի․ Լուկաշենկո
14:56 - 10 օգոստոսի, 2020

Մայդան չի լինելու, ինչքան էլ դա որոշ մարդկանց համար ցանկալի լինի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին: Նա ընդգծել է, որ կտա համարժեք պատասխան։ Այս մասին նա ասել է այսօր՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է belta.by-ն։

«Այն, ինչի մասին ես ասել եմ, հաստատվում է: Եթե որևէ մեկը չէր հավատում, ապա հիմա հավատաց: Մեր վզին փորձում եմ փաթաթել այդ ծուղակը: Ես զգուշացրել եմ՝ մայդան չի լինելու, ինչքան էլ դա որոշ մարդկանց համար ցանկալի լինի: Դրա համար պետք է հանգստանալ: Իսկ ծնողներին ասում եմ 3-րդ անգամ, պետք է գնալ ու նայել, թե որտեղ են իրենց երեխաները, որ հետո ցավալի չլինի:

Մոտ 25 տղա ՕՄՕՆ-ից վիրավորվել է, կան ոտքի, ձեռքի կոտվրածքներ: Միտումնավոր ծեծել են այդ տղաներին, իրենք էլ պատասխանել են: Ի՞նչ իմաստ ունի հիմա լացուկոծ դնել: Դրա համար պատասխանը կլինի համարժեք: Մենք թույլ չենք տա երկիրը խառնել»,- ասել է Լուկաշենկոն:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել