Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար․ երկու նախարար հրաժարական է ներկայացրել
12:38 - 10 օգոստոսի, 2020

Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար․ երկու նախարար հրաժարական է ներկայացրել

Կիրակի՝ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունին հաջորդած հակակառավարական ցույցերի երկրորդ օրը, Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք արգելափակել են երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում գտնվող ճանապարհը: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը:

Միջազգային առաջնորդները Բեյրութի ավերիչ պայթյունից հետո վիրտուալ կոնֆերանս են անցկացրել, որը ղեկավարել են Ֆրանսիան և ՄԱԿ-ը։  Նրանք խոստացել են 300 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանի բնակչությանը:

Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադի հրաժարականից հետո իր հրաժարականի մասին է հայտնել նաև երկրի շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Կատարը։ Լիանանի խորհրդարանի 9 պատգամավորներ վայր են դրել մանդատները։

 

Լուսանկարը՝ The Guardian-ի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել