Քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ
 |pastinfo.am|
11:55 - 10 օգոստոսի, 2020

Քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ՌԿ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել