Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Մինսկում ցույցերի հետևանքով մեկ զոհ կա
10:24 - 10 օգոստոսի, 2020

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Մինսկում ցույցերի հետևանքով մեկ զոհ կա

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «Весна» իրավպաշտպանական կենտրոնի ներկայացուցիչ Վալենտին Ստեֆանովիչի տվյալներով երեկ Մինսկում տեղի ունեցած ցույցերի ընթացքում մեկ մարդ զոհվել է:

«Այո, կան տվյալներ մեկ զոհվածի մասին․ դա տեղի է ունեցել ցուցարարների վրա վարած հատուկ տրանսպորտային միջոցի վրաերթի պատճառով: Երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, մեկը մահացել է գլխի տրավմայի հետևանքով»,- ՏԱՍՍ-ի հետ հեռոախոսազրույցի ժամանակ հայտնել է Ստեֆանովիչը:

ՏԱՍՍ-ը չունի պաշտոնական տվյալներ զոհվածների վերաբերյալ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունից:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել