«Խոպանը» փակուղում․ Արտագնա աշխատանքի մեկնողների դժվարությունները ներքին աշխատաշուկայում |ampop.am|
17:20 - 09 օգոստոսի, 2020

«Խոպանը» փակուղում․ Արտագնա աշխատանքի մեկնողների դժվարությունները ներքին աշխատաշուկայում |ampop.am|

ampop.am: Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների ծրագրերն այս գարուն խաթարվեցին փակ սահմանների պատճառով։ Մարտի 16-ին արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո թռիչքները չեղարկվեցին։ Մնացին միայն չարտերային թռիչքները, որոնք հիմնականում երկիր վերադարձողների և հատուկ թույլտվությամբ մեկնողների համար էին։

«Խոպանի» ճամփան անորոշ ժամանակով փակվեց՝ դժվարին կացության մեջ թողնելով արտագնա աշխատանքի մեկնողներին, ովքեր թեև ընտանիքից հեռու, սակայն օտար երկրներում շատ ավելի բարձր էին վարձատրվում։ Այժմ նույն աշխատանքը Հայաստանում և՛ դժվար է գտնել, և՛ վարձրատրությունն է անհամեմատ ցածր։ ՀՀ կառավարությունը, հակաճգնաժամային ծրագրերից մի քանիսը մշակելիս, հաշվի է առել նաև այս խնդիրը, սակայն ոչ բոլորին են դրանք բավարարել։

Ապարան համայնքի Վարդենիս բնակավայրի բնակիչներ Ահարոն Մանուկյանի և Համբարձում Համբարձումյանի խոսքով՝ ամեն տարի՝ մարտի սկզբին, գյուղից մոտ 25-30 տղամարդ մեկնում է ՌԴ։ Նրանք հիմնականում աշխատում են շինարարական կազմակերպություններում՝ որպես շինարար կամ վարորդ։

53-ամյա Ահարոն Մանուկյանը երկար տարիներ մեկնել է արտագնա աշխատանքի, աշխատանքային պայմաններն ու վաստակած գումարն էլ, իր խոսքով, գոհացրել են։ Հիմա, սակայն, Վարդենիսում է, ասում է, որ հուլիսից նոր աշխատանք է գտել։ Արդեն 15 օր է՝ ռուսաստանաբնակ հայերից մեկի համար ամառանոց են կառուցում։

«Վարակն ինչ տարածվել ա, դուրս չենք գնում։ Դուրսը որ աշխատում ենք, ամսական 800-1000 դոլար կարողանում ենք տուն ուղարկել, բայց հիմա ստեղ մի 100 հազար դրամ չի դզվում։ Միակ դրական կողմն էն ա, որ ընտանիքիս մոտ եմ, ընդմիջումը տանն եմ անում», – ասում է Ահարոնը։

Ըստ նրա, շինարարությունն ամենադժվար, բայց ամենաքիչ վարձատրվող աշխատանքն է։ Բայց, Ահարոնի խոսքով՝ Ռուսաստանում հա՛մ վարձատրությունն էր շատ, հա՛մ էլ աշխատողի նկատմամբ վերաբերմունքը լավ՝ առողջապահական ապահովագրություն, պայմանագիր, օրինական թղթաբանություն։

 

Շարունակությունը՝ ampop.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել