Իրանում արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը |azatutyun.am|
16:17 - 09 օգոստոսի, 2020

Իրանում արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում մտցված արտակարգ դրությունը պահպանվելու է առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը։

«Մենք 6 ամիս այս իրավիճակում ենք և պետք է պատրաստվենք նվազագույնը մնալ ևս 6 ամիս»,- գրել է Ռոհանին իր կայքում։

Նա ասել է, որ հանրային առողջապահական ոլորտում առկա սահմանափակումների որևէ մեղմացում դեռևս չի պլանավորվում` նշելով, որ պետք է գտնել նորմալ պայմանների ու սահմանափակումների միջին ճանապարհը։

Վերջին ամիսներին Իրանը թուլացրել էր սահմանափակումները, ինչը հանգեցրել է կորոնավիրուսի դեպքերի աճին, օրական գրանցվող մահվան դեպքերը հասել էր 200-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել