Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը
15:41 - 09 օգոստոսի, 2020

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից:

Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, իսկ ԵՊՀ ՈւԽ-ն՝ նույն ընթացակարգով ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներին:

Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝

Ժ. Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Վ. Սիսեռյան – ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

Վ. Պապիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հախումյան - Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ա. Չուբարյան - Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. Դոկտոր

Ս. Քելյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտ. թեկնածու

Ն. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ

Կ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտ. թեկնածու

Վ. Ոսկանյան - Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ

 Մ. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

Ա. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ

Ա. Ավթանդիլյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող

Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ

Խ. Աբաջյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Շ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Ա. Պողոսյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Հ. Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել