«Ազատություն»-ը նշում է, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր լրագրողների աշխատանքը․ Վլադիմիր Գասպարյանի անունից դատարան հայց կներկայացվի
14:55 - 09 օգոստոսի, 2020

«Ազատություն»-ը նշում է, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր լրագրողների աշխատանքը․ Վլադիմիր Գասպարյանի անունից դատարան հայց կներկայացվի

Երեկ «Ազատություն»-ը հրապարակում արեց այն մասին, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը։

«Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը»,- նշված է հրապարակման մեջ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ:

«ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»,-նշել է Աթանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել