Ախալքալաքում կատարված դեպքերի առթիվ 1 անձ ձերբակալվել է |hetq.am|
12:19 - 09 օգոստոսի, 2020

Ախալքալաքում կատարված դեպքերի առթիվ 1 անձ ձերբակալվել է |hetq.am|

hetq.am: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երեկ Ախալքալաքում տեղի ունեցածի առթիվ ձերբակալվել է մեկ անձ: 

Ըստ ՆԳՆ-ի` նրան ձերբակալել են կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու համար: Եթե հանցանքը հաստատվի, ապա Արթուր Գաբրիելյանին սպառնում է 7-ից 15 տարի ազատազրկում:

ՆԳՆ ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնում քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի III և IV մասերի հատկանիշներով, այն է` կանխամտածված սպանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելն ու պահելը, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կատարելը, որն ուղեկցվել է ուրիշի գույքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով:

Հետաքննությունը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Կուլիկամի բնակիչ, 1993թ. ծնված Վ.Մ.-ին  հրազենային վիրավորում է հասցրել Արթուր Գաբրիելյանը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է:

Մեղադրյալի անձնական խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են զենք:

Կատարվում է հետաքննություն խմբակային բռնությունների կազմակերպման և մասնակցության հատկանիշնեչով՝ հանցագործության կատարողներին հայտնաբերելու համար նրանց ձերբակալելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել