Կատալոնիայի խորհրդարանը աջակցել է Իսպանիայի թագավորին չճանաչելու մասին բանաձևին |shantnews.am|
17:51 - 08 օգոստոսի, 2020

Կատալոնիայի խորհրդարանը աջակցել է Իսպանիայի թագավորին չճանաչելու մասին բանաձևին |shantnews.am|

shantnews.am: Կատալոնիայի խորհրդարանը ողջունել է բանաձևը, որում ասվում է, որ տարածաշրջանը չի ճանաչի Իսպանիայի թագավոր Ֆիլիպպ  VI-ին: Նախաձեռնությունը ողջունել են ինքնավար համայնքի անկախության կողմնակից քաղաքական ուժերը, հղում անելով El Periodico-ին՝ հայտնում է TASS-ը:

Լիագումար նիստը տեղի է ունեցել Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Թորիի համապատասխան խնդրանքից հետո: Դրանում քննարկվում էր «Իսպանական միապետության ճգնաժամի հետևանքով առաջացած  քաղաքական իրավիճակը»: «Խորհրդարանը հայտնում է, որ Կատալոնիան հանդիսանում է հանրապետական, այդ պատճառով չի ճանաչում և չի ուզում ունենալ որևէ թագավոր»,-նշվում է փաստաթղթի տեքստում:

Առաջին դեպքը չէ, երբ Կատալոնիայի խորհրդարանը քվեարկում է նման բանաձևի շուրջ: Հուլիսի 21-ին տարածաշրջանային պալատը հաստատել էր Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը հետաքննելու հանձնաժողովի եզրակացությունները, որոնք սահմանափակում էին տարածաշրջանի ինքնակառավարումը 2017 թվականի անջատողական ճգնաժամի թեժ պահին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել