Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am|
15:50 - 08 օգոստոսի, 2020

Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար:

Այս մասի տեղեկացնում են Կառավարությունից։

«ՋԷԿ-ում արտադրվելու է շոգեգազային ցիկլով էլեկտրաէներգիա։ Շինարարությունը սկսվել է 2019 թվականի ամռանը։ Նոր ՋԷԿ-ը լինելու է 254 ՄՎտ հզորությամբ աշխատող կայան, որն ամբողջ աշխարհում կունենա ամենաբարձր ՕԳԳ՝ մոտ 54 տոկոս։ Բարձր ՕԳԳ-ն Հայաստանին կտա միանգամից 2 առավելություն՝ կայանի շահագործման ժամանակ էկոլոգիայի վրա բացասական ազդեցությունը շատ ցածր է լինելու, ինչպես նաև հնարավոր կլինի ստանալ էժան հոսանք»,- նշել է «Ռենկո» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սիմոնե Ջիովաննինին։

Նա նաև հայտնել է, որ մինչ այս պահն արդեն ներդրվել է մոտ 130 մլն դոլար։ Գումարի շրջանակներում ներառված է նաև հիմնական սարքավորումների մի մասը, որն արդեն ձեռք է բերվել և սպասում են տեղ հասնելուն։

«Սարքավորումների ներմուծման ժամանակ մենք դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ մաքսային արտոնություն ստանալու հայտով։ Այս փուլում ստացել ենք 2,8 մլն դոլարի արտոնություն՝ մոտ 25 մլն դոլար սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասել է Ջիովաննինին և հավելել, որ համավարակի ընթացքում իրենց աշխատանքը չի ընդհատվել։  

Ներկայումս շինարարությունում ընդգրկված է 500 աշխատակից, որոնց 95 տոկոսը տեղացիներ են։

Նախատեսվում է, որ 2021 թվականին կայանը կգործարկվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել