Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը նախատեսված է այսօր |azatutyun.am|
15:20 - 08 օգոստոսի, 2020

Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը նախատեսված է այսօր |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերում Լիբանանին։

Հայաստանի կառավարությունը պլանավորել է երեք ավիաչվերթով մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան։ Առաջին չվերթը նախատեսված է այսօր։

Բեյրութում այսօր շարունակվել են նավահանգիստը փլատակներից մաքրելու աշխատանքները։ Անցած երեքշաբթի այդտեղ պահեստավորված համարյա 3 տոննա պայթուցիկ նյութերի ուժեղ պայթյունը մեծ ավերածություններ է պատճառել: Նավահանգստին մոտ գտնվող թաղամասերում փլուզվել են շենքեր ու շինություններ։

Ըստ «Ռոյերթսի», պայթյունի հետևանքով 145 մարդ է զոհվել, հինգ հազար վիրավոր կա, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Զոհերի և տուժածների թվում հայեր կան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել