ԱՀ Խորհրդարանի նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
19:50 - 07 օգոստոսի, 2020

ԱՀ Խորհրդարանի նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը և հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար և ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակները՝ մասնավորապես անդրադառնալով հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում իշխանություններին սատարմանը:

Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ ևս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում, ըստ Արթուր Թովմասյանի, պետական կառույցների աջակցությունը և փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ անհրաժեշտ և կարևոր է Արցախի ժողովրդի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել