2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|
17:30 - 07 օգոստոսի, 2020

2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

azatutyun.am: Բեյրութի նավահանգստում պայթած քիմիական նյութերը տարիներ առաջ Լիբանան տեղափոխած նավի նախկին կապիտան Բորիս Պրոկոշևը Սոչիում հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը։

Նա պատմել է, որ նավի սեփականատերը ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինն է։ Նավը վրացական Բաթումի նավահանգստից քիմիական նյութերը տեղափոխում էր Մոզամբիկ։ «2750 տոննա ամոնիումի նիտրատ էր, 2750 պարկի մեջ», - ասել է նախկին կապիտանը։

Քիմիական նյութերը ձեռք էին բերվել «Ռուսթավի ազոտ» գործարանից։ Բեռը նախատեսված էր Մոզամբիկի Fabrica de Explosivos պայթուցիկներ արտադրող գործարանի համար:

Բեռը տեղափոխող նախկին կապիտանը ասել է, որ նավը չպետք է Լիբանան մտներ, բայց ճանապարհին ռուս գործարարը կարգադրել է Բեյրութի նավահանգիստ մտնել լրացուցիչ բեռ վերցնելու համար։ 2013 թվականին մտել են Բեյրութի նավահանգիստ ու մնացել այնտեղ։ Նավահանգստում կայանելու վարձավճարը ռուսաստանցի գործարարը չի վճարել, մաքսային ծառայությունը չի թույլատրել նավը ծով դուրս գա, որովհետև պարտքեր ունեն։

Բորիս Պրոկոշևը բազմիցս ահազանգել էր ստեղծված իրավիճակի մաիսն, բայց ոչ մի ուշադրություն։ Նա տուն էր վերադարձել։ Նավահանգստի կառավարիչները բեռը տեղափոխել են պահեստ։ Երկու տարի առաջ նավը սուզվել է կայանած տեղում, որովհետև ջուր էր ներթափանցում։

Պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատն անցած երեքշաբթի պայթեց։

Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել