Տնակները պետք է տեղափոխվեն «Լիդիանի» սեփական տարածք․ տեղափոխվելու են նաև ակտիվսիտների տնակները․ Ջերմուկի համայնքապետի օգնական
16:58 - 07 օգոստոսի, 2020

Տնակները պետք է տեղափոխվեն «Լիդիանի» սեփական տարածք․ տեղափոխվելու են նաև ակտիվսիտների տնակները․ Ջերմուկի համայնքապետի օգնական

Արդեն չորրորդ օրն է, գիտեք ինչ է կատարվում, իրավական բոլոր օրենքները պաշտպանելով իրականացնում ենք մեր գործառույթները։ Այս տարածքում տնակաների տեղադրումը ապօրինի է, այս տարածքը, որտեղ տեղադրված են տնակները՝ պայմանագրային  հիմքունքներով տրված է եղել «Լիդիան» ընկերությանը, գյուղնշանակության հող է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետի օգնական Հայկ Դավթյանը։ Վերջինս նշեց, որ վերոնշյալ տարածքը չեզոքության գոտի է և ոչ ոք իրավունք չուներ, առանց համայնքի ղեկավարի թույլտվության ինչ-որ մի բան տեղադրել, մի բան կառուցել։ Համայնքապետի օգնականն ասաց․

«Ժամանակի ընթացքում ինչ-որ շեղումներ եղել են,  ճշտումներ անելուց հետո պարզ դարձավ, որ իրենք իրավունք չունեին այդտեղ դնելու։ Տնակները պետք է տեղափոխվեն իրենց սեփականություն համարվող տարածք, մասնագետները կորոշեն, թե քանի մետր այն կողմ դրանք կտեղափոխվեն։ Մենք տեղեկացրել ենք Լիդիանի ղեկավարությանը՝ և՛ երեկ, և՛ այսօր, իրենք արձագանքել են,որ մեր գործողությունները հակաօրինական են և իրենք՝ իրենց միջացներով չեն հեռացնում տնակները։ Օրենքը մեզ թույլ է տալիս, որ, եթե ապօրինի ինչ-որ բան է տեղադրված համայնքի տարածքում՝ համայնքի ղեկավարը իրավունք ունի տեղափոխել կամ ապամոնտաժել։ Եթե հարցեր մնան, եթե մենք ապօրինություններ ենք արել,ապա  իրենք կարող են դիմել դատարան։ Տեղափոխվելու են նաև ակտիվսիտների տնակները։ Մենք կատարում ենք մեր գործողությունները մեր իրավասությունների շրջանում»,-հավելեց Դավթյանը։ 

Վերջինս լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ դեռ չի քննարկվել, թե արդյոք ընկերությունը կենթարկվի վարչական տույժի, թե ոչ։ 

Հիշեցնենք, որ այսօր «Լիդիան Արմնեիա» ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել