Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել |aysor.am|
16:51 - 07 օգոստոսի, 2020

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել |aysor.am|

aysor.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։

«Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել», - այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Ըստ ՀՔԾ-ի՝ Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել