Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին |aysor.am|
15:58 - 07 օգոստոսի, 2020

Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին |aysor.am|

aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Այո, հետևում ենք, բոլորս հետևում ենք զարգացումներին», - ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը հանդիպի Ամուլսարի տարածքում հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին, Մանե Գևորգյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն տալ չի կարող։

Ամուլսարում չորրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները։ Իրավիճակը լարվել է այն բանցի հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել