Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 19 միլիոնը |azatutyun.am|
10:15 - 07 օգոստոսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 19 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհը շարունակում է պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 19 միլիոն բնակիչ: Վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացածների թիվը մոտենում է 714 հազարին:

Առավել լարված իրավիճակը շարունակում է մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Միացյալ Նահանգները երեք ամսվա ընթացքում առաջին անգամ գրանցել է COVID-19-ի հետևանքով ավելի քան 2 հազար մահվան դեպք մեկ օրում: Վերջին անգամ ավելի քան 2 հազար մահվան դեպք 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել էր մայիսի 7-ին:

Բրազիլիան և Մեքսիկան հայտնում են հազարավոր նոր դեպքերի մասին, նաև մահվան դեպքերն են աճում: Եվրոպական երկրները նոր սահմանափակումներ և զսպման միջոցներ են կիրառում, քանի որ աճում է համաճարակի երկրորդ ալիքի հետ կապված վախը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել