Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը չի քննվել.քննիչը չի ներկայացել դատական նիստին |pastinfo.am|
09:12 - 07 օգոստոսի, 2020

Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը չի քննվել.քննիչը չի ներկայացել դատական նիստին |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը հետաձգվել է: Դատական նիստը նշանակվել էր երեկ երեկոյան: Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ քննիչը չի ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է: Արդյունքում դատական նիստը հետաձգվել է և նշանակվել վաղը՝ ժամը 12:00-ին:

Պաշտպանական կողմը քննիչի գործողությունները ոչ իրավաչափ է համարում՝ գտնելով, որ այն միտված է քողարկելու ձերբակալման որոշման ապօրինությունը:

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է «ՁորաՀէկ»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

Փաստաբանը ձերբակալությունը գնահատել է ապօրինի ու նշել, որ դրա դեմ բողոք է ներկայացվել՝ պահանջելով վերացնել այն։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: «Առաջադրված կասկածանքն իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ասել էր պաշտպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել