Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը պետք է երկարաձգվի․ Փոմփեո |azatutyun.am|
14:18 - 06 օգոստոսի, 2020

Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը պետք է երկարաձգվի․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իրանի դեմ սահմանված զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը երկարաձգելու առաջարկով։ Անցած գիշեր ԱՄՆ մայրաքաղաքում նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ համոզմունք հայտնելով, որ Թեհրանը պետք է զուրկ լինի սպառազինությունների համաշխարհային շուկայում գործարքներ կնքելու անսահմանափակ հնարավորությունից։

«Հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը երկարաձգելու պաշտոնական առաջարկ կներկայացնի։ Անվտանգության խորհրդի առաքելությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Անվտանգության խորհուրդը խեղկատակության կվերածի իր իսկ առաքելությունը, եթե հնարավորություն տա ահաբեկչության թիվ մեկ հովանավոր հանդիսացող պետությանը ազատորեն զենք գնել», - հայտարարում էր Փոմփեոն։

ՄԱԿ-ի կողմից Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Սահմանված արգելքը զրկում է Իրանին մի շարք զինատեսակներ, այդ թվում` տանկեր ու ռազմական օդանավեր գնելու հնարավորությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել