Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 39819 դեպք, մեկ օրում գրանցվել է 233 նոր դեպք
10:55 - 06 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 39819 դեպք, մեկ օրում գրանցվել է 233 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1588 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել