Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ |ermenihaber.am|
10:28 - 06 օգոստոսի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում օգոստոսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 53․842 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․178 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.015 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 219.506 մարդ, իսկ 582 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 236․112 և մահվան 5․784 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 027.308-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել