Մեծ Բրիտանիան և Կանադան Բեյրութի պայթյունից հետո Լիբանանին միլիոնավոր դոլարներ կհատկացնեն |tert.am|
09:25 - 06 օգոստոսի, 2020

Մեծ Բրիտանիան և Կանադան Բեյրութի պայթյունից հետո Լիբանանին միլիոնավոր դոլարներ կհատկացնեն |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Լիբանանին 5 միլիոն ֆունտ ստերլինգի կամ 6.6 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրել, Կանադայի իշխանություններն իրենց հերթին 5 միլիոն կանադական դոլար(ավելի քան 3.7 միլիոն դոլար) կուղարկեն Բեյրութում պայթյունների հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Բրիտանական ԱԳՆ-ի ղեկավար Դոմինիկ Րաաբի խոսքով՝ Լոնդոնը բացի ֆինանսական օգնությունից, Լիբանան կուղարկի բժիշկների, փրկարարների, շներով կինոլոգների: Բացի դա, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Բեյրութ կուղարկի HMS Enterprise հետազոտական նավը տեղում պայթյունների հասցրած վնասը գնահատելու և նավահանգիստը վերականգնելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել