ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է.

«Այսօր Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ ևս երկու երկրի՝ Իսպանիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո»։