Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին

 |armenpress.am|
21:38 - 05 օգոստոսի, 2020

Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աբովյան 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման հետևանքով ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում:

«2020թ.-ին  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի վարչական շենքից ք.Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2  շենք»,- ասված է հիմնավորման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել