«Սևան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսվարողի համատեղ միջոցներով այսօր վաղ առավոտից ընթանում են «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի։