lragir.am: Հելեն Ֆեյզին ժամանել է Հայաստան՝ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում՝ դեսպանի աստիճանով։ Այս մասին տեղեկանում են Մեծ Բրիտանիայի դեսպանատան թվիթերյան էջից։

Նախքան Հայաստան գործուղվելը Ֆեյզին 4 տարի աշխատել է Կիևում՝ որպես բրիտանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ։