Թուրքիայում 1 օրում կորոնավարակի 1.083 դեպք է գրանցվել |ermenihaber.am|
10:30 - 05 օգոստոսի, 2020

Թուրքիայում 1 օրում կորոնավարակի 1.083 դեպք է գրանցվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում օգոստոսի 4-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 46․249 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․083 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 994 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 218.491 մարդ, իսկ 583 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 234․934 և մահվան 5․765 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 973.466-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել