Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․08․20 (թարմացվող)
17:21 - 05 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․08․20 (թարմացվող)

13։34-  Թուրքական հանգստավայրերում Ռուսաստանի հետ սահմանը օգոստոսի 1-ին  բացելուց հետո կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարը: Նրա խոսքով՝ պետք է թույլ չտալ, որ տոնական օրերին շփումները լուրջ հետևանքների հանգեցնեն: |tert.am|

 

12։07-  Ադրբեջանում օգոստոսի 5-ին մեղմացվում է հատուկ կարանտինային ռեժիմը: Հատուկ կարանտինային գոտում գտնվող քաղաքներում և շրջաններում չեղարկվում է հեռախոսային SMS հաղորդագրությունների և ծառայողական վկայականների միջոցով տնից դուրս գալու համակարգը: Թույլատրվում է այցելել նաև լողափեր։ Մինչև օգոստոսի 31-ը հատուկ կարանտինային ռեժիմը կշարունակի պահպանվել որոշ քաղաքերում և շրջաններում։ |tert.am|

 

11։22- ԱՀԿ-ն երեկ կոչ է արել Ռուսաստանին պահպանել միջազգային նորմերը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման և կիրառման պարագայում: Այժմ ռուսական պատվաստանյութը, որի փորձարկումների ավարտի մասին Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց օգոստոսի 1-ին, ընդգրկված չէ ԱՀԿ-ի կողմից հաստատված վեց խոստումնալից դեղամիջոցների ցանկում:|azatutyun.am|

 

10։44- Թուրքիայում օգոստոսի 4-ին կորոնավիրուսից մահացել է 18 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1․083 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 994 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 218.491 մարդ, արձանագրվել է վարակման 234․934 և մահվան 5․765 դեպք։ |ermenihaber.am|

 

10։19- Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 18,5 միլիոնին, զոհերինը՝ 700 հազարին: Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գիտական խորհուրդը նախազգուշացրել է, որ աշնանը կամ ձմռանը երկրին «մեծ հավանականությամբ» սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:  Միացյալ Թագավորությունում, օրվա կտրվածքով, վարակվածների միջին թիվը աճում է, իսկ կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերը նվազում են: Լոնդոնում հունիսի 15-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է: |azatutyun.am|

 

10։07- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կրթության ընթացքում դադարները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող են, ամենայն հավանականությամբ, արհավիրք դառնալ մոլորակի բնակչության մի ամբողջ սերնդի համար։ Նա հայտարարել է, որ աշակերտների անվտանգ վերադարձը դպրոցներ պետք է դառնա մոլորակի գլխավոր առաջնահերթությունը։ 2020 թ․ հուլիսի կեսի դրությամբ՝ աշխարհի 160 երկրներում դպրոցները փակ են մոտ 1 միլիարդ աշակերտների համար, իսկ մոտ 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից։ |hetq.am| 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել