Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում: Պատգամավորների գործուղման մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը»,- ասված է հայտարարության մեջ:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում առաքելություն կիրականացնի 47 դիտորդ:
comment.count (0)