Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․08․20 (թարմացվող)
17:39 - 04 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․08․20 (թարմացվող)

17։31- Կրծքի կաթի միջոցով երեխաների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ |armenpress.am|

 

16։16- Մոսկվայում ոստիկանությունը կրկին սկսել է տուգանել քաղաքացիներին՝ դիմակ և ձեռնոց չկրելու համար։ Անցած շաբաթավերջից իրավապահները նորից ստուգումներ են սկսել մետրոյի կայարաններում ու հանրային տրանսպորտում, առանց դիմակի երթևեկող ուղևորներին սպառնում է 5000 ռուբլու տուգանք։ |azatutyun.am|

 

16։11- Լեհաստանում անցած 24 ժամում հաստատվել է 680 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը անցել է 48 հազարից։ Մինչ օրս մահացել է 1738 մարդ։ Վարակի տարածումը կանխելու համար մարտի կեսերից երկրում արտակարգ դրություն է սահմանվել, հանրային փակ տարածքներում բոլորը պարտավոր են դիմակ կրել։|azatutyun.am|

 

12։36- Թուրքիայում օգոստոսի 3-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, հաստատվել է կորոնավարակի 995 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1003 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 217.497 մարդ, արձանագրվել է վարակման 233․851 և մահվան 5․747 դեպք։ |ermenihaber.am|

 

12։00- Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1182 է: Հիվանդությունից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 962 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

11։09-  Բուլղարիայում մեկ օրում արձանագրել է կորոնավիրուսի 204 նոր դեպք, արձանագրվել է մահվան՝ երկրի համար ռեկորդային 16 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 404-ի, վարակվածներինը՝ 12,159-ի, որոնց թվում 701 բուժաշխատող: Առողջացել Է 6,684 մարդ: |armenpress.am|

 

09։29- Կորոնավիրուսի դեմ սպասվող պատվաստանյութերը կարող են փրկություն չլինել համաճարակից: Այս մասին հայտնել է ԱՀԿ ղեկավարը։ |azatutyun.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․08․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․08․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել