Թուրքիայում 1 օրում 19 մարդ է մահացել կորոնավիրուսից |ermenihaber.am|
12:34 - 04 օգոստոսի, 2020

Թուրքիայում 1 օրում 19 մարդ է մահացել կորոնավիրուսից |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայում օգոստոսի 3-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 41․301 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 995 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1003 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 217.497 մարդ, իսկ 580 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 233․851 և մահվան 5․747 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 927.217-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել