Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

 |armenpress.am|
22:27 - 03 օգոստոսի, 2020

Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե ինչ ընթացքում են գտնվում մարզում ճանապարհաշինական աշխատանքները և ինչ ծրագրեր կան նախատեսված ապագայի համար: Այս խնդրին Չոբանյանն անդրադարձավ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում քաղաքացիների հարցերին պատասխանելիս:

«Դիլիջանում այսօր ընթանում է 4 փողոցների շինարարություն հիմնական, կենտրոնական շրջանաձև հատվածի շինարարությունը, սկսվել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի չվերանորոգված հատվածի վերանորոգումը: Իջևանում աշխատանքներ են իրականացվում երկու փողոցներում: Վերջերս ավարտվել է Գետահովիտի ճանապարհի լիարժեք վերանորոգումը, որը շատ որակյալ է ստացվել: Սկսվել են Բերդավան գյուղում ճանապարհաշինական աշխատանքները, ամենահզոր սահմանապահ մեր գյուղերից մեկը շուտով կունենա նոր ճանապարհ: Սկսվել են և ընթանում են 1980-ականներից հետո չվերանորոգված Բերքաբեր գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այգեպար գյուղի ճանապարհների շինարարությունն է սկսվել»,- ասաց մարզպետը:

Չոբանյանը նշեց, որ վերջերս ավարտվել է սահմանապահ Մովսես գյուղ տանող ճանապարհի շինարարությունը, հայտարարվել է գյուղական ճանապարհի շինարարության մրցույթը:

Մարզպետը հավելեց նաև, որ 2021թ. համար նախատեսվում է վերանորոգել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 16,5 կմ հատվածը, որի նախագծային աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել