250 հազար դրամ փոխատուցում՝ կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձածներին աշխատանքի տեղավորելու համար |epress.am|
17:26 - 03 օգոստոսի, 2020

250 հազար դրամ փոխատուցում՝ կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձածներին աշխատանքի տեղավորելու համար |epress.am|

epress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է միանվագ դրամական փոխատուցում տրամադրել գործատուներին, որոնք աշխատանքի կտեղավորեն կորոնավիրուսային համավարակի արդյունքում գործազուրկ դարձած աշխատակիցներին։

Ծրագիրը քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծի՝ մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ն աշխատանքից ազատված անձին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ փոխհատուցում։

Ծրագրի շահառու կարող են լինել այն գործազուրկները, որոնք տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը: Այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ, ծրագրում չեն ընդգրկվի։

Շահառուին տրվելու է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է, ունի երեխա(ներ), նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

Ծրագրի, ըստ նախատեսվածի, կտևի առնվազն մեկ տարի՝ 500 շահառուի հաշվարկով։ Ավելի մեծ պահանջարկի պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել