Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում
16:56 - 03 օգոստոսի, 2020

Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության  Կապանի բաժնից ստացված գրության հիման վրա իրականացվել է զննում «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սյունիքի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի թիվ 20 քառակուսու թիվ 4 անտառամասի «Ալմալղ» կոչվող վայրում:

Զննման արդյունքում պարզվել է, որ Վարդավանք գյուղի բնակիչ Ն. Գ.-ն, առանց համապատասխան փաստաթղթերի, հատել է 2 «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից 2020 թվականի հունիսի 30-ին ստացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա

Սյունիքի տարածքային բաժնի կողմից Ն. Գ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք 100000 (մեկ հարյուր հազար)  ՀՀ դրամի չափով:

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվել է Գորիս քաղաքի բնակիչ Է. Օ.-ի կողմից շահագործվող «Ford transit» մակնիշի, 52 օօ 031 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա վառելափայտի զննում:

Զննման արդյունքում պարզվել է, որ Է. Օ.-ն առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել է 2 մ3 վառելափայտ՝ բուսական աշխարհին պատճառելով 72000 (յոթանասուներկու հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից 2020 թվականի հուլիսի 27-ին ստացված քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման հիման վրա  Սյունիքի տարածքային բաժնի կողմից Է. Օ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի հատկանիշներով:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 2020 թվականի հուլիսի 10-ին ստացված թիվ 002628 անտառխախտման արձանագրության հիման վրա, Կարմրաքար գյուղի բնակիչ Վ. Մ.-ն ապօրինի հատել է 10 «Բոխի» և «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 339000 (երեք հարյուր երեսունինն հազար) ՀՀ դրամի վնաս:  

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի ժզ) ենթակետով,  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ կետով, գործի նյութերն ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել