Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն․ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան
14:36 - 03 օգոստոսի, 2020

Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն․ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախարարը ներկայացրել է համատեղ աշխատանքի նոր աշխատակարգը։ Այս մասին Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, ու այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել։

Ամենակարճ ժամկետներում կհայտարարվեն ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթները։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, ով իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։

Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև բոլոր բարեփոխումները սկսվում են կադրերից:

Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։

Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մի շարք հանձնարարականներ տվեցի առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Համավարակի հաղթահարումից հետո կմշակվեն աշխատանքի նոր ձևաչափեր․ կարևորում եմ թիմային փոխգործակցության աստիճանի բարձրացումը, ինչպես նաև աշխատասենյակներից դուրս՝ շրջակա միջավայրում, աշխատաժամերի անցկացման հնարավորությունը։

Շրջակա միջավայրի նախարարության յուրաքանչյուր աշխատակի պետք է տեղում ծանոթանա բոլոր խնդիրներին»- գրել է նախարարը ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել