Լուկաշենկոն մեկնաբանել է ռուսների ձերբակալությունը Բելառուսում 
 |tert.am|
11:25 - 02 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն մեկնաբանել է ռուսների ձերբակալությունը Բելառուսում |tert.am|

tert.am: Մինսկը պատրաստ է լրացուցիչ տեղեկություն տրամադրել Մոսկվային ձերբակալված ռուսների մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ստի վրա մենք քաղաքաքականություն չենք կառուցի: ԶԼՄ-ներում միմյանց վրա բղավելով հարց չենք լուծի: Մենք ոչինչ չենք թաքցնում, բայց մեզ ճշմարտությունն է պետք»,- ասել է բելառուս առաջնորդը:

Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ռուսները չեն ծրագրել թռչել Ստամբուլ, ինչպես պնդում է ռուսական կողմը, այլ երկրում գտնվել են «այլ նպատակներով»: Միևնույն ժամանակ նա հրահանգել է ուժայիններին ձերբակալվածների հետ զգույշ շփվել:

«Նրանք, իհարկե, մեղավոր են, բայց ոչ այնքան, որ նրանց նկատմամբ ինչ-որ կոշտ միջոցներ կիրառվեն: Նրանք զինվորներ են: Նրանց հրամայել են, իրենք էլ գնացել են: Գործը պետք է պարզել նրանց հետ, ովքեր հրամայել են, ովքեր նրանց ուղարկել են այստեղ»,- հավելել է Լուկաշենկոն:

Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Բելառուսում 33 ռուսների են ձերբակալել: Նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել ահաբեկչություններ նախապատրաստելու մասին հոդվածով, վերջիններիս սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Բացի այդ, նրանց կասկածում են երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել