Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել
11:13 - 02 օգոստոսի, 2020

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում: Այս մասին հայտնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը։

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 944 փորձանմուշի հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել