Microsoft-ը Թրամփի բացասական վերաբերմունքի պատճառով հրաժարվել է այժմ TikTok-ի ամերիկյան սեգմենտը գնելու մտադրությունից. The Wall Street Journal
 |tert.am|
10:20 - 02 օգոստոսի, 2020

Microsoft-ը Թրամփի բացասական վերաբերմունքի պատճառով հրաժարվել է այժմ TikTok-ի ամերիկյան սեգմենտը գնելու մտադրությունից. The Wall Street Journal |tert.am|

tert.am: Ամերիկյան Microsoft կորպորացիան դադարեցրել է բանակցությունները չինական ByteDance ընկերության հետ՝ հրաժարվելով վերջինից TikTok սոցիալական ցանցի ամերիկյան սեգմենտը գնելու մտադրությունից:

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Microsoft-ը հրաժարվել է ցանկությունից, քանի որ սոցիալական ցանցի նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այնուամենայնիվ, պարբերականի աղբյուրները հավանական են համարում բանակցությունների վերսկսումը, եթե Սպիտակ տունն այս հարցում հստակեցնի իր դիրքորոշումը:

Վերջին շաբաթների ընթացքում, ըստ պարբերականի, Սպիտակ տան վարչակազմը հասկացնել է տվել, որ TikTok-ի ամերիկյան հատվածը պետք է վերահսկի հենց ամերիկյան ընկերություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել