Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար դասընթացներին. ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է ճշտել տվյալները |hetq.am|
17:35 - 01 օգոստոսի, 2020

Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար դասընթացներին. ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է ճշտել տվյալները |hetq.am|

hetq.am: Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար ուսուցմանը։ Նախարարությունը շարունակում է նրանց վերաբերյալ տեղեկատվության հստակեցումը։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Նախարարությունում մուտքագրվել է շուրջ 500 բողոք՝ հեռահաղորդակցության միջոց կամ ինտերնետ չունենալու պատճառով հեռավար ուսուցմանը չմասնակցելու վերաբերյալ։

Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուց եւ տարածվելուց հետո փակվեցին ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ դպրոցները։

Մարտի 18-ին աշխատանքը սկսեցին իրականացնել օնլայն։ ԿԳՄՍ նախարարության այս որոշումը քննարկվեց մասնագիտական լսարանի, աշխակերտների ծնողների կողմից, որոնք պնդում էին՝ ոչ բոլոր երեխաներն են ապահովված տեխնիկական հնարավորություններով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթներում մի քանի անգամ հայտարարեց, որ այն երեխաները, որոնք դուրս են մնացել հեռավար կրթությունից, կունենան հնարավորություն եւ կլրացնեն բացթողածը։

Մի շարք կազմակերպություններ նախարարության հետ միասին անցկացրեցին նաեւ տեխնիկայի հավաքագրում, դրանք ուղարկվեցին տարբեր մարզեր։ Ըստ ԿԳՄՍՆ-ի «Հետքին» տրամադրած տվյալների՝ հավաքագրվել է 3500 տեխնիկական միջոց, որոնք ուղարկվել են տարբեր դպրոցներ։

Դպրոցական արձակուրդի ավարտին մեկ ամիս է մնում, սակայն նախարարությունը դեռեւս հստակ չի ներկայացրել, թե ինչպես կշարունակվի նոր ուսումնական գործընթացը, արդյոք կբացվեն դպրոցները, թե՞ ուսուցումը կշարունակվի հեռավար։

Այնուամենայնիվ, հեռավար ուսուցումը շարունակելու համար դեռեւս ոչ բոլոր աշակերտներն են ապահովված տեխնիկական հնարավորություններով, որի պատճառով էլ չեն կարողանա մասնակցել ուսումնական գործընթացին։

Նախարարությունը շարունակում է  իրականացնել ռիսկերի գնահատում եւ հայտնաբերում, նոր ուսումնական տարում թե' առկա, թե' հեռավար ուսուցում իրականացնելու պարագայում։ Աշխատանքներն իրականացվում են ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ համատեղ։

Շարունակությունը՝ hetq.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել