Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին որեւէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի․ Հաջիեւ |azatutyun.am|
16:07 - 01 օգոստոսի, 2020

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին որեւէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի․ Հաջիեւ |azatutyun.am|

azatutyun.am: «Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարումը չի բխում Ադրբեջանի շահերից»,- Մոսկվայում լույս տեսնող Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։

Այսօր ամսագրի օգոստոսյան համարում տեղ գտած հարցազրույցից որոշ հատվածներ է հրապարակել Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին որեւէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի», - պնդում է Հաջիեւը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել