ԱՄԷ-ն գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը |armenpress.am|
15:14 - 01 օգոստոսի, 2020

ԱՄԷ-ն գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք հրապարակայնորեն հայտարարում ենք ԱՄԷ-ի՝ արաբական աշխարհում առաջին խաղաղ միջուկային ռեակտորը հաջողությամբ գործարկելու մասին՝ Աբու Դաբիի «Բարաքա»-ում: Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համապարփակ փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունները»,- վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է գործարկել չորս ատոմակայան, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի կարիքների քառորդ մասը՝ անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր եղանակով: 

«Բարաքա» ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկներից՝ ընդհանուր  5,6 մեգավատ հզորությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել