ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը |armenpress.am|
12:26 - 01 օգոստոսի, 2020

ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիաոլորտի իր աղբյուրներին: Նշվում է, որ այդ տարբերակը քննարկվել է վերջերս ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ խորհրդակցության ժամանակ:  

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը մասամբ բացում է միջազգային ավիահաղորդակցությունը երեք պետությունների հետ՝ Մեծ Բրիտանիա, Տանզանիա, Թուրքիա: Ինչպես նաև բացվել է Ռուսաստան-Աբխազիա սահմանը: Նախօրեին օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ մշակվում է երկրների ցանկը ընդլայնելու տարբերակը: Մեկնաբանելով նշված երկրների հետ ավիահաղորդակցությունը բացելու հարցը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ թռիչքները կվերականգնվեն փոխադարձ համաձայնության պայմաններում:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանը մարտի 27-ից ամբողջությամբ փակել է կանոնավոր և չարտերային միջազգային ավիահաղորդակցությունը: Թռիչքներ իրականացվում են միայն քաղաքացիների տուն վերադառնալն ապահովելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել