Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները
11:42 - 01 օգոստոսի, 2020

Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները

Հուլիսի 31-ին տեղի է ունեցելԴատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Ժողովն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ  մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Երեկ շուրջ 12 ժամ տեւած ժողովի օրակարգում է եղել մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատականօրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարց ու պատասխաններից հետո, դատավորներն իրականացրել են քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվել է հետևյալը՝ 

Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով:

Ընտրության արդյունքներով Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝

դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը՝ 4 տարով,

Դավիթ Հակոբյանը՝ 3 տարով,

դատավոր հանդիսացող անդամներ՝ 

1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան,

2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան,

3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան, Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան:

Դատավորներիգործունեությանգնահատմանհանձնաժողովիանդամներենընտրվել՝

դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյան, Անահիտ Մանասյան,

դատավոր հանդիսացող անդամներ՝

1)Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան,

2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան,

3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ ԳաբրիելՊետրոսյան, Հասմիկ Հարությունյան,

դատավոր հանդիսացող անդամներ՝

1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան, 

2)Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան,

3)Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան:

Նշենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Վերջին անգամ ժողովը հրավիրվել էր մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել