32 հոգու մեկուսացրել ենք Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում. Արսեն Թորոսյան |aysor.am|
12:34 - 01 մարտի, 2020

32 հոգու մեկուսացրել ենք Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում. Արսեն Թորոսյան |aysor.am|

aysor.am: Մենք, դիմանալով ձմռան վերջին 40 օրերին, այժմ շատ բարենպաստ վիճակում ենք, որովհետև տաք եղանակին վիրուսը ոչնչանում է,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքին։

«Մեր խորհուրդները նույնն են, ինչ շնչառական մյուս վիրուսների դեպքում՝ խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, շփվելիս կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով կամ ալկոհոլային հիմքով լուծույթով, սենյակները հաճախ օդափոխել։ Պետք է դադարել համբուրվելով և ձեռքով բարևել, որովհետև վիրուսը տարածվում է նաև ձեռքերի միջոցով», - նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի հաստատման-հերքման 117 թեստ է արվել, որից դրական արդյունք միայն մեկն է ցույց տվել։ Ներկա պահին մեկուսացված է 32 հոգի։ Վերջիններիս մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել