Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում․ պարետի նոր որոշումը
10:38 - 01 օգոստոսի, 2020

Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում․ պարետի նոր որոշումը

ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը, ըստ որի՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը, սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը». սա այլեւս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

Պարետի որոշման համաձայն՝ յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն, իսկ լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա:

Պարետի որոշման համաձայն՝ մարզասրահներում և լողավազաններում  յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել