armtimes.com: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ դատավորների ժողովն ավարտել է թեկնածուների ընտրության փուլը: Այս մասին տեղեկացրեց Դատական դեպարտամենտի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է քվեաթերթիկների մշակման փուլը:
Խաչատրյանի խոսքով՝ բազմաթիվ քվեաթերթիկներ պիտի մշակվեն, եւ ենթադրվում է, որ ժամը 22:00-ից շուտ գործընթացը չի ավարտվի. «Դրանից հետո նիստը շարունակվելու է. տեղի է ունենալու նաեւ ԲԴԽ անդամ ընտրված դատավորի երդման արարողությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի անունից լիազորված է ասելու նաեւ, որ նա, որպես ժողովը նախագահող, պատրաստ է հանդիպել ԶԼՄ-ների հետ եւ ներկայացնել ընտրությունների արդյունքները, եթե աշխատանքային ծանր փուլը կամ օրվա ուշ ժամը խոչընդոտ չհանդիսանան:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 11:30-ին Համալիրում մեկնարկել է ՀՀ դատավորների ամենամյա ժողովը, որին մասնակցում է 180 դատավոր:
comment.count (0)