Խաղաղ կարգավորմանը Արցախի մասնակցությունը էական է և բնավ ֆորմատի փոփոխություն չէ․ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան
 |shantnews.am|
21:09 - 31 հուլիսի, 2020

Խաղաղ կարգավորմանը Արցախի մասնակցությունը էական է և բնավ ֆորմատի փոփոխություն չէ․ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան |shantnews.am|

shantnews.am: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առանձին հիմնական ուղղություն է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի մասնակցությունը խաղաղ գործընթացին։ Այս մասին այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Դա չափազանց էական է, բնավ ֆորմատի փոփոխություն չէ, դա ֆորմատի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղավ ֆորմատի ձևափոխում։ Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ֆորմատը»,- նշել է նախարարը։

Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը նաև բացատրել ու ցույց է տվել, թե ինչքան կարևոր է այդ մասնակցությունը, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ցույց է տվել իր կարողությունը իր կյանքը կազմակերպելու, իր ընտրված իշխանություններին ունենալու, միջազգային գործընթացներում մասնակցելու կարողությունը։ Ավելին, Արցախի իշխանություններն ունեն ժողովրդական ճանապարհով ստացած իրենց ժողովրդից։

Նախարարը նաև հիշեցրեց, որ Արցախի չմասնակցությունը նվազեցնում է Արցախում խաղաղ գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը և բերում է նրան, որ հնարավոր չլինի ապահովել լուրջ գործընթաց Արցախի կարգավորման։

Մնացականյանը նշեց, որ Հայաստանը իր գործառույթներն իրականացնում է Արցախի իշխանությունների հետ աշխատանքի հարցում թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ անվտանգության և այլ հարցերում։ Եվ այդ տեսանկյունից, ըստ Մնացականյանի, այս գործընթացը նոր չէ, որ պետք է սկսվի, այն մշտապես եղել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել