armtimes.com: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի այն հրապարակումները, ըստ որի՝ նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja» լողափում խնջույք էր անցկացվել, որին առանց դիմակ մասնակցել էր նաեւ Հայկ Սարգսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ լողափը ապօրինի է շահագործվում եւ որ այն պատկանում է Սարգսյանին, սակայն վերջինս հերքեց դա։ Ըստ «Հետք»-ի հրապարակման էլ «White Shorja» լողափը պատկանում է պատգամավորի ընկերոջը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ասաց, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ հրապարակումներից ելնելով՝ հանձնաժողովն իր կազմով աշխատանքային կարգով քննարկել է, թե որքանով են արժանահավատ այդ հրապարակումները, որի հիման վրա հանձնաժողովը կարող է գործողություններ իրականացնել։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։