Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 888  կազմակերպության գործունեությունը
18:51 - 31 հուլիսի, 2020

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 888 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 30-ի դրությամբ  կայացվել է 4 888  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝   60 313 ստուգում, որից միայն  688-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են  ՀՀ կառավարությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել